Ատլետիզմ
Ի՞նչ է Ատլետիզմը
Ատլետիզմը, դա վարժությունների մի համակարգ է, որը կատարվում է ծանրաձողերի, հանտելների, ծանրագնդերի կամ մարզասարքերի միջոցով: Հաճախ այս համակարգը անվանում են հրաշագործ և քանի որ հրաշքները հենց այնպես չեն լինում, այս հրաշքը ծնվում է կամքից, համառությունից և աշխատասիրություունից: Եթե այս հատկությունները ձեզ մոտ թույլ են զարգացած, ապա, մեծ հրաշքների պետք չէ սպասել, սակայն եթե վճռականությունը և կամքի ուժը ձեր բնավորությանը մոտ են ապա հրաշքը այնքան մեծ կլինի, որ կցնցի ոչ միայն ձեզ, այլև հազարավոր օտար մարդկանց:
Հիշենք մի իրական պատմություն, որը կատարվել է աստմա հիվանդությամբ տառապող մի երիտասարդի հետ, որ միայն աստիճանները բարձրանալուց արդեն շնչահեղձ էր լինում, ինչպես ջրից հանված ձուկը և ահա կյանքի և առողջության համար սկսված մարզումները երիտասարդին հասցնում են այնպիսի մարզավիճակի, որ ծանր ատլետիկայում, նախկին աստմատիկը դառնում է աշխարհի չեմպիոն, նրա անունն է Տոմմի Կոնո: Մի՞թե սա հրաշք չէ:
Իհարկե, բոլորը չեն, որ դառնում են չեմպիոններ, սակայն, ատլետիզմին ծանոթացած մարդիկ ստանում են բազմակողմանի ֆիզիկական պատրաստվածություն, դառնում առույգ և աշխատունակ, չէ որ ատլետիզմը, դա առողջության, ուժի և գեղեցիկ կազմվածքի բանալին է: Գեղեցիկ կազմվածքի մասին խոսել են Գոյան, Դա Վինչին, Ջեկ Լոնդոնն ու Ալեքսանդր Բլոկը:
Սպորտով, կարելի է զբաղվել ցանկացած տարիքում, իհարկե լավ է ուշ քան երբեք, սակայն ճիշտը դա պատանեկան հասակից սկսելն է, երբ մկանները օրեցօր փոխվում և հզորանում են: Հույն պատմաբան Պլուտարքոսի խոսքերով, առանց ֆիզիկական աշխատանքի առողջության հասնելը նույնն է ինչ լռությամբ, ձայնը մշակելը։
Ատլետիզմի պատմությունը սկսվում է հին եգիպտոսից և մեծ զարգացում անցնելով հասել է մեզ: Նրա գագաթնակետը եղավ 19 դ-ի երկրորդ կեսը: Այն վարժությունները, որ կատարվել են 1880-ին, մինչ օրս զարմացնում են մեր օրյա հսկաներին: Գիտության զարգացման հետ մեկ տեղ սկսվեցին արտադրվել դոպինգներ, անաբոլիկներ, ստերոիդներ, սակայն, նույնիսկ ամենահզոր խթանիչների օգնությամբ այժմյա պրոֆեսիոնալները, չեն կարողանում ցուցադրել նման արդյունքներ: Օրինակ՝ Լուի Յունի անունով ֆրանսիացի հսկան, որին ճանաչում էին, որպես Ապոլոն, ունենալով 188սմ հասակ, և 127կգ քաշ, տիրապետում էր ձեռքերի ֆանտաստիկ ուժի : Նա կարողանում էր իր ամենօրյա ելույթների ժամանակ բարձրացնել 165 կգ-ոց ծանրաձողը, որի հաստությունը 5 սմ էր: Իհարկե ծանրամարտում 165կգ-ը մեծ քաշ չէ, սակայն Յունիի ծանրաձողը չէր պտտվում, իսկ ծանրամարտում չպտտվող ծանրաձող չի լինում, այլապես անհնար կլինի բարձրացնել այն, դրան գումարած ձողի 5 սմ հաստությունը, վարժությունը, իրոք դարձնում են անհնարին, միայն 30 տարի անց, նույն վարժությունը 1924 թ. կարողացավ կատարել նրա հայրենակից, Օլիմպիական խաղերի հաղթող Շառլ Ռիգուլոն:
Կամ կանադացի Լուի Սիռ անունով հսկան, որի քաշն էր 156կգ, մի մատով կարողանում էր պոկել 240կգ-ոց ծանրաձողը, բռնելով նրա վրա ամրացված հատուկ օղակից, իսկ 73կգ-ոց ծանրագունդը, կանգնած, մի ձեռքով կարողանում էր հրել 36 անգամ:
Կար նաև գերմանացի Արթուր Սակսոն անունով ատլետ, որը ի տարբերություն մյուսների, չուներ մեծ մկանային զանգված, սակայն, տասնյակ ռեկորդների հեղինակ էր, դրանցից մեկն էր «հասցնում» վարժությունը այն է, բարձրացնելով 152կգ-ոց ծանրաձողը, գլխավերևում մի ձեռքով պահելով կքանստում էր, մյուս ձեռքով վերցնում 51կգ-ոց ծանրագունդը, կանգնելով այն նույնպես բարձրացնում վեր, այսպիսով ընդհանուր քաշը դարձնելով 203կգ:
Մեծ ուժի տեր էր նաև, ռուսական ատլետիկայի հիմնադիր՝ Վլադիմիր Կրաևսկին: Բավականին դժվար, «խաչ» կոչվող վարժությունը, այն է դեպի կողք պարզած ուղիղ ձեռքերի մեջ պահել որքան հնարավոր է ծանր քաշ, նա կատարում էր յուրաքանչյուր ձեռքում պահելով 41կգ-ոց ծանրագնդերը:
1899թ. աշխարհի չեմպիոն ճանաչվեց Սերգեյ Ելիսեևը, «երկաթե մարդ» մականունով, որը աջ ձեռքով բարձրացնելով 61կգ-ոց ծանրագունդը, գլխավերևում պահելուց հետո, ուղիղ պարզած ձեռքը, դեպի կողք իջեցնելով մինչև հորիզոնական դիրք, մոտ 20վ պահում էր այն:
1893թ. Հուլիսի 3-ի «Պետերբուրգյան թերթիկ» հանդեսը գրում է ոմն Իվան Չեկունովի մասին, որը հսկա ամբոխի առջև, առանց դժվարության գետնից պոկում էր 560կգ-ոց երկաթե ձողը:
Պաուլո Անդերսոն անունով հսկան, կքանստում վարժությունը կատարում էր 500կգ-ով:
ԱՄՆ-ի Այովա նահանգից Կառլ Նորբերգը, ծանրոցներով մարզվելը սկսելով 45 տարեկանում, 76 տարեկանում, պարկած ծանրաձողի հրում վարժությունը կատարում էր 205կգ-ով:
1955թ. զուգափայտերի վրա, հրում վարժության ռեկորդ գրանցեց ամերիկացի ծանրամարտիկ, Մարվին Էդերը, ունենալով 90կգ սեփական քաշ, նա վարժությունը կատարեց իր վրա ավելացնելով 145կգ ծանրություն:
Եվ չնայած իրենց սեփական ծանր քաշերին և մեծ քաշերով դժվար վարժություններ կատարելուն, նրանք բոլորն էլ հեշտությամբ վազում, լողում և բարձրություն էին ցատկում: Օրինակ ՝ 19 դ վերջին, Պավել Ստուպին անունով ատլետը, իր կրկեսային ներկայացումների ժամանակ, աշխատելով ծանր գնդերի հետ, պոկելով հաստ երկաթե շղթաներ և այլն, ներկայացումը միշտ ավարտում էր ակրոբատիկ սալտոներով, չնայած իր 145կգ սեփական քաշին:
Կամ գնդի հրում վարժության ռեկորդակիր Ռենդի Մաթսոնը, որը հիմնականում մարզվում էր ծանր ֆիզիկական վարժություններով, կարողանում էր ունենալով 118կգ քաշ, 100մ վազել 10,9 վ-ում, և թռիչք բարձրություն ցատկել 185սմ: Իսկ 1933թ., 110կգ-ով, բարձրացում բիցեպսին վարժություն կատարող Հերման Հերները, բռնելով ամեն ձեռքում 50կգ-ոց ծանրագնդերը, 100մ վազում էր 18վ-ում:
Ծանր ֆիզիկական աշխատանքի ժամանակ, ջլերի դերին մեծ նշանակություն էր տալիս այն ժամանակների մեծանուն ատլետ, որի ռեկորդները բազմաթիվ են՝ Ալեքսանդր Զասսը: Նրա կարծիքով, ծանր և դժվար ֆիզիկական վարժություն կատարելու գաղտնիքը, ոչ թէ մկանային հյուսվածքների մեծ և մարզված լինելն է, այլ ջլերի և հոդերի պինդ և դիմցկուն լինելը: Այդ փաստը, նա ապացուցում էր իր իսկ մշակած վարժություններով և կոմպլեքսներով ձեռք բերած հսկայական ուժով: Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ գերի ընկած Զասսը, վիրավոր վիճակում, ձեռքերով պոկում է ոտքերին ամրացված երկաթե շղթաները և ծռելով վանդակաձողը կարողանում է փախչել թշնամուց և վերադառնալով հայրենիք, կրկեսում շարունակում է ամբոխին զարմացնել իր գրեթե անհնարին վարժություններով: Ունենալով ընդհամենը 168սմ հասակ և երբեք չգերազանցված 80կգ քաշ, նա առանց դժվարության բարձրացնում էր 400կգ-ոց ձին և հանգիստ քայլում կրկեսի արենայում: Այլ շատ ու շատ վարժություններով նա կարողացավ ապացուցել, որ ուժեղ լինելու համար կարևորը մկանների չափսերը չեն: Նրա մշակած մեթոդնեդը, հետագայում օգտագործվեցին տարբեր մարզաձևերում, մարզիկներին հասցնելով նորանոր ռեկորդների:
19դ վերջի և 20դ-ի սկզբի բազմակի չեմպիոններից էր նաև Գեորգ Գակկենշմիդտը, որը 90 տարեկանում իր ուժով շարունակում էր մարդկանց զարմացնել այնպես, ինչպես դա անում էր 16 տարեկանում:
Այս անուններն ու ցուցանիշները բազմաթիվ են և ժամանակակից սպորտում նրանց մեթոդները շարունակում են մնալ արդյունավետ:
20 դարում գիտության և տեխնիկայի զարգացման հետ մեկ տեղ, մարդու ֆիզիկական աշխատանքի կարիքը հասցվեց մինիմումի, դրան գումարած մեր օրերի պրոբլեմները և սթրեսը, մարդուն ավելի են պարտավորեցնում սպորտով զբաղվելուն: Այս դեպքում ատլետիզմը ամենահարմար տարբերակն է: Բազմաթիվ հիվանդությունների դեպքում, առաջին դեղամիջոցը համարվում է թեթև մարմնամարզությունը: Ցավոք 21 դ-ում, ատլետիզմով հիմնականում զբաղվում են, ոչ թէ ուժը և ֆիզիկական ունակությունները ավելացնելու, այլ առողջական խնդիրները լուծելու համար: Նպատակ չի դրվում նոր ռեկորդներ գրանցելու մեջ: Իսկ ատլետիզմը, դա այն մարզաձևն է, որտեղ բացահայտվում են օրգանիզմի ֆիզիկական ունակությունները: Ճիշտ և սիստեմատիկ կատարելով վարժությունների մշակված կոմպլեքսները, նույնիսկ տնային պայմաններում կարելի է բավական հաջող մարզել մարմինը, դարձնելով այն գեղեցիկ և օրինակելի պատանիների համար: Այսօր ամբողջ աշխարհում, ատլետիզմը կարևորում են, նույնիսկ չինաստանում, որտեղ գերիշխում են ավանդական արևելյան մարզաձևերը, համարում են, որ երկարակեցության գաղտնիքը ատլետիզմն է: Երբեք ուշ չէ սկսել մարզվել, անգամ մարդիկ, օվքեր պատանի հասակում չեն այցելել սպորտային սեկցիաներ և գտնվում են ֆիզիկապես տկար վիճակում, ատլետիզմի օգնությամբ հնարավորություն ունեն մարզվելու և հասնելու զարմանալի արդյունքների: Ատլետիզմով զբաղվելու պատճառներն ու նպատակները բազմաթիվ են ու տարբեր, սակայն մարզվողները բաժանվում են 2 խմբի:
I-խումբը, դա սիրողական մակարդակի պարապողներն են: Նման պարապմունքներ կարելի է անցկացնել աշխատանքից, թէ առաջ, թէ հետո, շաբաթական 3, 2, և նույնիսկ 1 անգամ, ծանր քաշերը պարտադիր չեն: Այսպիսի պարապմունքները նույնպես արդյունավետ են և նախատեսված են ավելի շատ առողջական խնդիրները լուծելու և ինքնազգացողությունը բարելավելու համար:
II- խումբը, դա պրոֆեսիոնալ մակարդակի պարապողներն են: Այսպիսի մարզումների համար մարզիկը պետք է ատլետիզմի մասին ավելի շատ տեղեկացված լինի: Այսպի մարզումները կարող են սկսվել արթնանալուց 2-3 ժ հետո, սակայն ավելի ցանկալի է երեկոյան, քանի որ «տեստաստերոն» կոչվող տղամարդկային հորմոնը ավելի շատ արտադրվում է երեկոյան: Մարզումները պետք է կատարվեն անհատական մարզիչի ներկայությամբ, տան պայմանները դառնում են անարդյունավետ և գերադասվում են մարզասրահները: Կարևորվում է օրվա ռեժիմը և սնունդը, աստիճանաբար աճում են ծանրաձողերի և հանտելների քաշերը, պարտադիր են դառնում սննդի հավելումները «պրոտեիններ», վիտամիններն ու միներալները, շաբաթական 1-2 օր աէրոբ աշխատանքը՝ լող, վազք, ձիավարություն: Միայն այս բոլոր պայմանները կիրառելու դեպքում, կարելի է առանց առողջության համար վտանգավոր խթանիչների՝ ստերոիդներ, անաբոլիկներ, դոպինգներ, հասնել նախատեսված նպատակներին: Ատլետիզմի նպատակը, իր ստեղծման օրվանից, եղել է մարդկանց առողջ և ուժեղ դարձնելը, և քանի որ այն, այսօր դեռ չի համարվում օլիմպիական մարզաձև և մարզիկների մոտ չի անցկացվում դոպինգ ստուգում, ամբողջ վստահությունը դրված է մարզիկների խղճի և գիտակցության վրա: Չնայած, որ խթանիչների շնորհիվ ատլետը կարողանում է կարճ ժամանակահատվածում ցուցադրել ֆանտաստիկ արդյունքներ, այնուամենայնիվ պետք է գիտակցել, որ դրանք անհետևանք չեն մնում և առողջության վրա թողնում են անդառնալի հետևանքներ:
20դ-ի երկրորդ կեսից ատլետիզմը անվանափոխվեց և բաժանվեց 2 մասի՝ ֆիթնեսի և բոդիբիլդինգի: Ֆիթնեսը, որպես մարզաձև կայացավ ավելի ուշ, քան բոդիբիլդինգը: Բոդիբիլդինգի հիմնադիրները դարձան Վեյդեր եղբայրները՝ Ջոնը և Բենը: Մինչ 1965թ. Կազմակերպվում էին տարբեր մակարդակի մրցումներ: Օրինակ՝Մր. Եվրոպա, Մր. Ամերիկա, Մր. Տիեզերք, սակայն 1965թ. կազմակերպվեց Մր. Օլիմպիա մրցույթը, որը շարունակվում է մինչ օրս:
I-ը Մր. Օլիմպիա դրձավ Լարի Սքոթը, նա առաջինն էր բոդիբիլդինգի աշխարհում, որը կարողացավ ձեռքի պարագիծը հասցնել 50 սմ-ի: Նա ստեղծեց մի շարք մարզասարքեր և սպորտային պարագաներ, որոնցից ամենաճանաչվածը կրում է հենց իր «սքոթի նստարան» անունը: Այն նախատեսված է բիցեպսների՝ ձեռքի երկգլխանի մկանի զարգացման համար: Յուրաքանչյուր Մր. Օլիմպիա, չնայած մկանային համակարգի համաչափ զարգացվածության, ունի 1 կամ 2 մկանախմբի առավել զարգացվածություն, որն էլ հանդիսանում է նրանց հաղթական այցեքարտը: Եվ չնայած Սքոթթի մոտ դրանք բիցեպսներն էին, նա կարողանում էր տրիցեպսների համար նախատեսված «ֆրանսիական հրում» վարժությունը, պարկած վիճակում կատարել 90 կգ-ոց ծանրաձողով: Հաղթանակից նույնիսկ 40 տարի անց, նա շարունակում էր մնալ հիանալի մարզավիճակում: Լարի Սքոթը Մր. Օլիմպիա դարձավ 2 անգամ՝ 1965 և 1965 թթ..
1967–1969թթ..-ին Մր. Օլիմպիա եղավ Սերջիո Օլիվան, որը մեզ հայտնի է «Սպարտակ» ֆիլմից: Կուբայից ԱՄՆ ժամանած սևամորթ այս բռնցքամարտիկը, ապաստան խնդրելով, երբեք չի վերադառնում հայրենիք և զբաղվելով պրոֆեսիոնալ բոդիբիլդինգով, կարողանում է դառնալ եռակի Մր. Օլիմպիա: Սակայն 1970թ.-ին ևրոպայից ժամանած «ավստրիական կաղնին», այսպես էին անվանում 23 ամյա Առնոլդ Շվարցենեգգերին, խլեց տիտղոսը Օլիվայից, պահեց այն մինչև 1975թ.-ը և մրցումներից հետո հայտնեց, մեծ սպորտից հեռանալու իր որոշման մասին:
1976թ. Մր.Օլիմպիա տիտղոսը նվաճեց Շվարցենեգգերի ամենամտերիմ ընկերներից մեկը՝ Ֆրանկո Կոլոմբոն: Ծնունդով իտալացի, կարճահասակ այս ատլետը, նույնպես նախկինում լինելով բռնցքամարտիկ, ի տարբերություն Առնոլդի, ուներ ոտքերի հսկա մկանային զանգված, սակայն դա քիչ էր, որպեսզի կարողանար երկար պահել Մր. Օլիմպիա տիտղոսը:
1977-1979թթ.. Մր. Օլիմպիա համարվեց, մկանների անհավանական ընդգծվածություն ունեցող Ֆրենք Զեյնը: Չունենալով մեծ մկանային զանգված, Զեյնը իր կազմվածքի համաչափության և բեմի վրա գեղեցիկ կատարողականության շնորհիվ, կարողացավ 3 տարի անընդմեջ դառնալ Մր. Օլիմպիա: Հետաքրքիր է այն փաստը, որ 1969թ. Մր. Տիեզերք մրցումների ժամանակ, ընդհամենը 39 սմ բիցեպսներով Զեյնը, կարողանում է հաղթել ևրոպաից ժամանած Շվարցենեգգերին, որի բիցեպսները արդեն 50 սմ էին: Հետագայում Շվարցենեգգերը պատմում էր, թէ պարտությունից հետո, ինչպես էր ամբողջ գիշեր երեխայի պես լացում:
1979թ. Շվարցենեգգեերը, չնայած, որ արդեն նկարահանվել էր մի շարք ֆիլմերում, աշխատում էր, որպես սպորտային մեկնաբան: Երբ մրցումներից հետո հարցազրույց է վերցնում Զեյնից, չեմպիոնը ասում է.
– Պատկերացնու՞մ էս Առնի, ես այնքան երջանիկ եմ, զգում ինձ, որ նույնիսկ քեզ հաղթելու ժամանակ այսքան ուրախ չէի:
Հիշեցնելով Առնոլդին իր ծանր պարտությունը, նա ասես ստիպում է, որ Շվարցենեգգերը վերադառնա մեծ սպորտ: 1980թ. մրցումներից առաջ, Զեյնը պատահաբար մարզասրահում տեսնում է Առնոլդին, ծանր մարզումներ կատարելու ժամանակ: Հետաքրքրվելով, թէ արդյոք Շվարցենեգգերը պատրաստվում է մասնակցել, նա ստանում է բացասական պատասխան: 1980թ. ֆավորիտ էր համարվում, նույնպես շատ ճանաչված ատլետ՝ Մայք Մենթցերը, սակայն Շվարցենեգգերի անսպասելի մասնակցությունը, ոչ ոքի շանս չի թողնում և 1980թ. ճանաչվելով արդեն VII-րդ անգամ Մր. Օլիմպիա, Առնոլդ Շվարցենեգգերը դառնում է բոդիբիլդինգի ամենավառ լեգենդը:
1981թ., ինչպես և 1976թ., Շվարցենեգգերից հետո Մր. Օլիմպիա է ճանաչվում Ֆրանկո Կոլոմբոն և կրկին ընդհամենը մեկ տարով:
1982թ. Մր. Օլիմպիա մրցումները հաղթում է նախկինում օպերային երգիչ՝ Քրիս Դիքերսոնը: Նրա մոտ բավականին հզոր կերպով զարգացած էին որովայնի մկնները: Նրա պատմելով, մրցումներից առաջ ամեն օր քնելուց առաջ այնքան էր աշխատում որովայնի մկաննետի վրա, որ չէր զգում, թէ ինչպես էր քնում: 1983թ. Մր. Օլիմպիա է Ճանաչվում, նախկինում բոլորին անհայտ Սամիր Բաննու անունով ատլետը: Նրա սրունքների, «ձկնամկաններ», մկանները այնքան հզոր էին, որ վարժությունը, նախատեսված այդ մկանների համար, նա առանց դժվարության կատարում էր 500կգ-ով:
1984թ. Մր. Օլիմպիա է դառնում սևամորթ ատլետ՝ Լի Հաննեյը և երկար տարիներ պահում այդ տիտղոսը: Նրա հիմնական գործունեությունը միշտ եղել է բարեգործությունը: Իր աշխատած գումարների մեծ մասը տրամադրելով հիվանդանոցներին, մանկատներին, բարեգործական հիմնադրամներին, նա իր մեծ անունը գրեց բոդիբիլդինգի պատմության էջերում: Մինչև 1991թ.-ը պահելով չեմպիոնական տիտղոսը, նա հեռացավ մեծ սպորտից, մնալով անպարտելի:
1992թ..ին Օլիմպիայում կարելի է ասել սենսացիա է տեղի ունենում, առաջին անգամ Մր. Օլիմպիա գավաթը դուրս է գալիս ԱՄՆ-ի սահմաններից և դա անում է Դորիան Յաթսը: Անգլիայից ժամանած այս ատլետը, բոդիբիլդինգ է բերում մի այլ չափանիշներ, որոնք առաջացնում են շատերի դժգոհությունը: Խոսքը, մեծ չափսերի հասնող մկանային զանգվածի ծավալների մասին է, որտեղ համաչափությունը զիճում է մկանային մասսային: Այս երևույթին դեմ էին բոդիբիլդինգի աշխարհում հայտնի Շոն Ռեյը, Կևին Լևրոնը և շատ ուրիշներ, որոնց կարծիքով համաչափությունը պետք է լինի առաջին տեղում: Այնուամենայնիվ Յաթսի ցուցադրած չափանիշները, բոդիբիլդինգը բերում են մի այլ հարթություն: Նույնիսկ նրա մարզումների ոճը հիմնավորապես տարբերվում էր կլասիկ բոդիբիլդինգի մարզումներից: Յուրաքանչյուր վարժություն նա կատարում էր ընդհամենը մեկ մոտեցումով: Նրա կարծիքով նույնիսկ մեկ մոտեցումով մկանը կարելի է բավական հաջող մարզել: Այսպիսի մարզումներով նա կարողացավ մնալ Օլիմպիայի բարձունքում ևս մի քանի տարի: Հաստատուն քայլերով այդ նույն բարձունքին էր մոտենում սևամորթ Ռոննի Կոլեմանը, որը պահպանելով Յաթսի վոճը, խոսքը հսկա մկանային զանգվածի մասին է, կարողանում է ցուցադրել զարմանալի մկանային համաչափություն և 1998թ.-ին դառնալով Մր. Օլիմպիա, տիտղոսը պահում է մինչև 2005թ.-ը: Յուրաքանչյուր բոդիբիլիդեր, եթե հասնում է մեծ նվաճումների, երկարատև մարզումներից, բժշկի հսկողության տակ օգտագործվող խթանիչներից զատ, նա պետք է օժտված լինի նաև առողջ գենետիկայով: Դրա վառ ապացույցը հենց ինքը, Ռոննի Կոլեմանն է, որին 16 տարեկանում, փողոցում մոտենում է մի անծանոթ և խորհուրդ տալիս, որպեսզի մարզումների ժամանակ քիչ խթանիչներ օգտագործի, սակայն Ռոննին նույնիսկ չգիտեր, թէ ինչ է բոդիբիլդինգը: Առաջին անգամ մտնելով մարզասրահ, նա պարկած հրում վարժությունը կատարում է 140կգ-ով:
Խոսելով չեմպիոնների մասին, չպետք է մոռանանք տարբեր թվերին Օլիմպիայի մասնակիցներին, որոնց բախտը չժպտաց չեմպիոն կոչվելու, սակայն նրանցից շատերը իրենց անունը գրեցին բոդիբիլդինգի պատմության մեջ: Սկսենք նրանից, որ Օլիմպիային մասնակցելը, արդեն համարվում է հաղթանակ, քանի որ մարզվողների միլիոնավոր բանակից, ընդհամենը մի քանի տասնյակ ատլետ է կարողանում մասնակցել Օլիմպիային: Նրանցից շատերի մասին կարելի է երկար խոսել, օրինակ՝ Թոմ Պլաց անունով մարզիկը, որը հայտնի էր ոտքերի քառագլուխ մկանների հզորությամբ, կարողանում էր 150կգ-ով կքանստում վարժությունը, 3 մոտեցումով կատարել 50 անգամ: Նման արդյունք մինչ օրս ոչ ոք չի ցուցադրել: Շատ մարզիկներ կան, որ 150կգ-ոց ծանրաձողով կքանստում են 50 անգամ, սակայն երկրորդ մոտեցման ժամանակ, չկարողանալով, ստիպված դադարեցնում են վարժությունը: Կամ Ավստրալիայի բազմակի չեմպիոն՝ Լի Պրիստը, որի հասակը 163 սմ է, տիրապետում է 45սմ-ոց նախաբազկի, իսկ մարզասարքի վրա, հրում ոտքերով վարժությունը 250կգ-ով, ընդհամենը 15 րոպեում, 1000 անգամ կատարելը նույնպես անկրկնելի արդյունք է: Այսպիսի ցուցանիշներ և մարզիկներ շատ կային ու կան, սակայն բոդիբիլդինգի պատմության մեջ, իր առանձնահատուկ մարզումների համակարգերով, մարզչական ունակություններով և բազմաթիվ հեղինակային գրքերով առանձնանում է մեծանուն բոդիբիլդեր, 1980թ.-ին Մր. Օլիմպիայի գլխավոր ֆավորիտ համարվող Մայք Մենթցերը: Նրա մարզումների ոճը, ինչպես, որ Դորիան Յաթսի մոտ, հիմնովին տարբերվում էին կլասիկ բոդիբիլդինգի մարզումներից: Կլասիկ բոդիբիլդինգի մարզավոճը, դա բոդիբիլդինգի հիմնադիր՝ Ջոն Վեյդերի ստեղծած մարզումների համակարգն է, որի ժամանակ, սկզբում կատարվում են բազային, հետո նոր միայն կոնցենտրացված համարվող վարժությունները: Բազային համարվում են այն վարժությունները, որոնց ժամանակ միանգամից աշխատում են մի քանի մկանախմբեր, իսկ կոնցենտրացված վարժությունների ժամանակ աշխատում է միայն տվյալ մկանախումբը: Մայք Մենթցերը, իր մեթոդներով կարողացավ ապացուցել, որ հակառակ կերպով, այսինքն սկզբում կատարելով կոնցենտրացված, այնուհետև բազային վարժություններ, նույնպես կարելի է արդյունավետ մարզել մկանային համակարգը և հասնել հաջողության:

Արման ջան, հավանեցի, դեռ ամբողջը չեմ հասցրել կարդալ, բայց սկիզբը խոստումնալից է…
միայն կուզեի, որ ամեն ինչ հայերեն լինի, անգամ անունները…
հ.գ. շնորհավորում եմ:)
Отличный сайт!!!! Хотелось бы еще увидеть и прочитать какие травмы бывают у спортсменов, что бы предостеречь себя от них, постоянно работая с тренером.
@Kristina
Կրիստինա ջան, շնորհակալ եմ ջերմ խոսքերի համար: Քո առաջարկները շուտով կիրականան:
@Arsen
Арсен джан, планирую скоро открыть раздел, посвященный травмам.
Спасибо за комментарий !
Arman jan shnorhavorum em. Fitnesi siraharneri hamar ajs informacian iroq vor anhrajesht er od u jri pes.Noric u noric shnorhavor.
Barev Arman jan, es arajin angam em ajs sit-um, shat vogevorich er. Es mi qani angam zbaxvel em bodybuildingov siroxakan makardaki, bajc misht kisat em toxel. Kuzenaji imanal inch xorhurd ktas, uzuzm em lurj zbaxvel, vortexic sksem ev ur gnam?
@Gevorg
Mersi Gevorg jan vor grecir, kneres ush patasxanelus hamar, uxaki shat zbaxvac ei comps chei miacnum. Amsi 1-in nor zala bacvelu pushkini vra erevi lseles, xorurd ktam gnas 1-2 or amen inchic porces, heto gri inch komplex vor kuzes kognem, isk ete tann es uzum karas naev tan@ lav parapes.